«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վերջ…

Վերջ…
27.04.2024 | 22:50

ՏԱՊԱԼՎԵ՛Ց ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՐԱՎՈՐ ԿԱՂՆԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ, ՌԱԶՄԻ ՁԱՅՆԸ ԼՌԵ՛Ց…
Հայ երգի նորօրյա ՆԱՀԱՊԵՏԸ մարե՛ց։
Սիրելի Ընկերս, Քեզ արդեն կարոտեցի…
Ընկեր Սահակ Սահակյան, դարերի մեջ քո մարդ տեսակն ու աստվածային ձայնդ մնաց ապրողներիս հիշողության մեջ։
Փա՛ռք Քեզ, Ընկե՛ր, փա՛ռք Քո Ձայնին։
Որքա՜ն հուշեր մնաց, Ընկեր…
Շնորհակալ եմ Աստծուն, որ նվաստիս ու Մեծությանդ դրեց մեկ ժամանակի մեջ ու ես ճանաչեցի Քեզ…
Ընկեր Սահակ, սարսափելի է, Ընկե՛ր, լալկվել եմ ու ոչ մի կերպ տառս բառ չի դառնում։
Խոստանում եմ Քեզ պատմել ու պատգամել, որ փոխանցեն ինձանից հետո էլ։

Արա Մկրտչի ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2490

Մեկնաբանություններ